Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am

Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am

Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի՝ տանը, ավտոմեքենայում, աշխատատեղում, թե՝ հանգստի մեկնելիս:

Պայուսակի պարունակությունը.

  • Հականեխիչներ. Յոդ, Ջրածնի պերօքսիդ (պերեկիս)
  • Սեղմակապ` արյունահոսությունը կանգնեցնելու համար
  • Վիրակապի պարագաներ. բամբակ (բամբակի խծուծներ), ստերիլ և առաձգական վիրակապ, հականեխիչ վիրակապ` վերքերի համար և բժշկական՝ ֆիքսելու համար
  • Ձեռնոցներ և դիմակներ
  • Մկրատներ, պինցետ, մի քանի տարբեր չափերի ներարկիչ, ջերմաչափ
  • Պանտենոլ (բեպանտին կամ փոխարինողներ). հակաայրվածքային և վերքամոքիչ միջոց
  • Ցավազրկող (ջերմնիջեցնող միջոցներ). Պարացետամոլ, Իբուպոպրոֆեն, Էֆերալգան
  • Սպազմոլիտիկներ․ Նո-շպա, Սպազմալգոն
  • Մարսողության խանգարումների դեմ միջոցներ․ Սմեկտա, Ակտիվացված ածուխ, Ատօքսիլ՝ դիարեայի դեմ, Գուտալակս, Գլիցերինի մոմիկներ՝ փորկապության դեմ
  • Քթի խոնավեցնող և անոթասեղմիչ կաթիլներ․ Նոզոլ, Նազիվին
  • Ցողացիրներ, օշարակներ՝ կոկորդի ցավի և հազի դեմ․ ալթեյի արմատներ, Պրոսպան, Սեպտոլետ, Ստրեպսիլս
  • Արագ ազդեցության ցավազրկողներ՝ Անալգին, Կետանոլ, Նիմեսիլ (ատամի ցավի դեմ)
  • Սրտային խնդիրների ժամանակ կիրառվող դեղեր․ Վալիդոլ, Կորվալոլ, Նիտրոգլիցերին
  • Քսուք Նիմիդ՝ մկանային և հոդային ցավերի ժամանակ
  • Հակահիստամինային դեղեր՝ ալերգիայի դեմ․ Դիմեդրոլ, Սուպրաստին
  • Ամոնիակ (անուշադրի սպիրտ)՝ ուշագնացության ժամանակ


Դեղարկղը տանը պետք է լինի հարմար, սակայն երեխաների համար դժվար հասանելի տեղում:

Մեքենայում դեղարկը, սովորաբար, պահվում է գրպանիկում:

Եթե բուժօգնության պայուսակը նախատեսված է արտադրամասի համար, ապա պետք է ավելացնել նաև միջոցներ՝ հաշվի առնելով.

  • գործունեության տեսակը,
  • տրավմատիզացիայի վտանգի աստիճանը,
  • աշխատակիցների տարիքը, սեռը, առանձնահատկությունները,
  • աշխատակիցների քանակը։


Պետք է արկղի պարունակությանն ավելացնել նաև.

  • անհատական պաշտպանման և հիգիենայի միջոցներ,
  • պաշտպանիչ և արհեստական շնչառության դիմակներ,
  • արյան ճնշումը կարգավորող, հանգստացնող միջոցներ, անհրաժեշտ է ունենալ նաև տոնոմետր։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ